Ռուս խաղաղապահներն Ասկերանում ցորենի հավաքման ժամանակ ապահովել են անվտանգությունը

Ցորենի բերքահավաքը ԼՂ հեռավոր շրջաններում մեկնարկել է ուշացումով, այն բանից հետո, երբ ռուս սակրավորները մաքրել են գյուղատնտեսական տարածքները պայթյունավտանգ առարկաներից և ականազերծել չպայթած ռազմամթերքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախի Ասկերանի շրջանում` կողմերի սահմանագծի մերձակայքում, ապահովել են անվտանգությունը հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ասկերանի շրջանում բերքահավաք է իրականացվում, այն կշարունակվի ևս մեկ շաբաթ։ Տվյալ աշխատանքներն իրականացվում են սահմանագծի մոտ, այդ պատճառով մեր ներկայությունն անհրաժեշտ է», – հայտնել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեևը։
Հաց է թխվում, կյանքը շարունակվում է. Ռուբեն Վարդանյանն Արցախի Խնածախում փուռ է հիմնել
Նշվում է, որ ցորենի բերքահավաքը ԼՂ հեռավոր շրջաններում մեկնարկել է ուշացումով, այն բանից հետո, երբ ռուս սակրավորները մաքրել են գյուղատնտեսական տարածքները պայթյունավտանգ առարկաներից և ականազերծել չպայթած ռազմամթերքը։
Ասկերանի շրջանի բերքահավաքով ԼՂ–ում ցորենի բերքահավաքը գրեթե ավարտին կհասցվի, սակայն տեղի բնակիչներն արդեն իսկ դիմում են մարդասիրական արձագանքման կենտրոն, որպեսզի չձախողվի ցանքը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: