«Քաղաքացիական պայմանագիրը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վլադիմիր Վարդանյանին

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանեց մայիսի 17-ին հանրային քննարկման ժամանակ արած այն արտահայտությունը, թե` «մեր բանակը պաշտպանում է ՀՀ ժողովրդին և ոչ թե ամայի տարածքները»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱԺ հերթական նիստում այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցությունը ԱԺ Պետական-իրավական հարցերի նախագահի պաշտոնում առաջադրեց Վլադիմիր Վարդանյանին, ով, ի դեպ, այդ հանձնաժողովը ղեկավարել է նաև նախորդ` 7-րդ գումարման խորհրդարանում։
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանեց մայիսի 17-ին հանրային քննարկման ժամանակ արած այն արտահայտությունը, թե` «մեր բանակը պաշտպանում է ՀՀ ժողովրդին և ոչ թե ամայի տարածքները»։
Հայտնի է` ընդդիմադիրներից ովքեր են ղեկավարելու ԱԺ մշտական հանձնաժողովները. «Հրապարակ»
«ՀՀ սահմանի պերիմետրի ներքո գտնվող ցանկացած քար, ցանկացած թուփ գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո»,– ասաց Վարդանյանը` հայտարարելով, որ իր վերոհիշյալ միտքը կտրվել է կոնտեքստից ու ներկայացվել ոչ ճիշտ։
Հիշեցնենք` օգոստոսի 6-ին խորհրդարանը 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ.
9 հանձնաժողովների նախագահներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:
Էժանագին մանիպուլյացիաներ էին. քաղաքագետը վերլուծում է ԱԺ-ի 8-րդ գումարման առաջին նիստերը
Ընդ որում, «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին։
ԱԺ-ն ընդունեց ՔՊ-ի` 12 մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը
«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Տնտեսական հարցերի, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի,  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների կազմերում: