ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեք նոր հրամանագիր է ստորագրել, որոնք հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։
Փաստաթղթերից մեկի համաձայն` Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Այդ պաշտոնում նրան կփոխարինի Արայիկ Հարությունյանը, որը նաև զուգահեռաբար ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Իսկ Հարությունյանին կփոխարինի Վահրամ Գրիգորյանը։
Սարգսյանը հրամանագրերը ստորագրել է` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկությունները։