ՌԱԴԻՈ

Կլինեն հաղթանակներ, որոնց մասին հիմա նույնիսկ չենք պատկերացնում. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Արցախի օկուպացված տարածքների «վերականգնման» ներքո ինչ է իրականում պատրաստվում անել Ադրբեջանը։ 
Sputnik
Անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել Ադրբեջանի վարքագիծը, հետևություններ անել և պատրաստ լինել կոնկրետ քայլերի, որովհետև ադրբեջանական կողմն իր քաղաքականության հետ կապված մոտեցումներն անմիջականորեն կիրառել է Արցախի նկատմամբ։ Դրանցից մեկն էլ տրանսպորտային աքաղաքականությունն է, ըստ որի` Արցախի շրջկենտրոնները Ստեփանակերտի հետ կապող ուղիները դեռ խորհրդային ժամանակաշրջանում անցել են Ադրբեջանի տարածքով, ինչը յուրօրինակ ճնշման եղանակ է եղել և հիմա էլ փորձում են ենթակառուցվածքներն այնպես կառուցել, որ դրանցով հեշտ լինի զորք և զինտեխնիկա տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։ 
Հաց է թխվում, կյանքը շարունակվում է. Ռուբեն Վարդանյանն Արցախի Խնածախում փուռ է հիմնել
«Հիմա էլ ուզում են Մռավի տակով թունել կառուցել, և եթե հաջողվի, ապա կկարողանան Գյանջայից մեծ թվով զորք և զինտեխնիկա տեղափոխել, ինչը ռազմաքաղաքական առումով կստեղծի նոր իրավիճակ, եթե թուրքական զորքը նույնպես տեղափոխվի այդ ճանապարհով։ Նույն մոտեցումն են ցուցաբերում Արցախի օկուպացված այլ տարածքներում։ Կառուցում են, օրինակ, Քարին տակը Շուշիին կապող հսկա ճանապարհը, այսինքն` այնպես են անում, որ հետագա էքսպանսիայի ժամանակ օգտագործեն»,– ասաց Արցախի արտգործնախարարը։
Բաբայանի կարծիքով` արցախցիները պետք է դուրս գան սթրեսային վիճակից, հզորացնեն իրենց երկիրը և կասեցնեն Ադրբեջանի ծրագրերը։ Ըստ նրա` Արցախն այժմ վերականգնողական փուլում է, այս պահին լուծվում են բազմաթիվ կենցաղային հարցեր, բայց դա չի նշանակում, թե մոռացության են տրվում աշխարհաքաղաքական խնդիրները։ Բաբայանի խոսքով` հիմա ամբողջ Արցախն է դարձել սահմանամերձ, վտանգներն ու մարտահրավերներն են ահագնացել, բայց եթե լինի հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ և անսասան հավատք, ապա բոլոր դժվարությունները կհաղթահարվեն և կլինեն հաղթանակներ, որոնց մասին հիմա նույնիսկ չենք պատկերացնում։ 
Արցախի ՄԻՊ–ն ահազանգում է` Հին Շենի մոտի ադրբեջանական հենակետը սպառնալիք է մարդկանց համար