ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 8-ին, երբ կայծակի պատճառով «ՏաԹևեր» ճոպանուղին կանգ էր առել ճոպանուղու երկու խցիկներում այդ պահին եղել են 41 ուղևոր և 2 ուղեկցող։ Տեղեկությունը հայտնում են ճոպանուղու մամուլի ծառայությունից։
Նույն օրն արդեն ժամը 18։45-ի դրության բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են ճոպանուղու աշխատակիցների կողմից։ Ներկա են գտնվել նաև ԱԻՆ-ի ու շտապօգնության աշխատակիցները։
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 8-ին, ժամը 15։40 կայծակի հետևանքով և անվտանգությունից ելնելով, «ՏաԹևեր» ճոպանուղին կանգ էր առել թռիչքի ժամանակ։
Հիշեցնենք, ճոպանուղու բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են անվտանգության դասընթացներ ու ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։
«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է միջազգային մակարդակի ավստրո-շվեյցարական առաջատար ընկերության՝ Doppelmayer/Garaventa խմբի կողմից։