ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայում կաթոլիկ քահանայի են սպանել։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը` համապատասխան գրառում կատարելով Twitter–ի իր էջում։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Վանդեյա դեպարտամենտում։ ՆԳՆ ղեկավարը հավելել է, որ դեպքի վայր է մեկնում։
«Լիովին աջակցում եմ մեր երկրի բոլոր կաթոլիկներին Վանդեյայում ողբերգական սպանությունից հետո։ Այնտեղ եմ գնում»,– հայտնել է Դարմանենը։
Տեղական պարբերականների տվյալներով` ռուանդացի ծագում ունեցող փախստականը, որը 2020 թվականին հրդեհել էր տաճարը Նանտում, այսօր առավոտյան ներկայացել է ժանդարմերիա և խոստովանել, որ սպանել է իրեն ընդունած համայնքի քահանային։