Երկրպագուները մեղադրում են Մադոննային Քարդաշյանին նմանակելու մեջ

Սոցցանցում Մադոննայի հերթական լուսանկարը տարակուսանք առաջացրեց երկրպագուների շրջանում.  գուցե դա լեգենդար փոփ երգչուհու ևս մեկ «ուրախ» հնարքներից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Լուսանկարը, որը տեղադրել է հայտնի ամերիկացի երգչուհի Մադոննան Instagram–ի իր էջում, բացասական բուռն արձագանք է առաջացրել նրա երկրպագուների շրջանում։
Երկրպագուների քննադատական մեղադրանքներն առնչվում էին ոչ միայն այտերի պլաստիկ վիրահատության հետևանքներին, այլև Մադոննայի նոր կերպարին, քանի որ նա փորձել է նմանակել ռեալիթի շոուի հաղորդավար Քիմ Քարդաշյանին։
Ամոթ է ու անհարգալից. Քարդաշյանին քննադատել են բաց զգեստի համար, որով նա մեկնել է Վատիկան
«Մադոննա Քարդաշյան», «Փորձում եք Քարդաշյանի՞ն նմանվել», «Դադարեք Քիմին նմանակել։ Մոռացե՞լ եք, որ Մադոննան եք»։
Օգտատերերը կտրուկ են արտահայտվել նաև երգչուհու կողմից ֆոտոշոփ օգտագործելու վերաբերյալ։