ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Ազատի ջրամբարից մոտ 34-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ահազանգը ստացվել է օգոստոսի 8-ին, ժամը 18:27-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացի Գ․ Խ․-ի (մոտ 34 տարեկան) դին։