Արջուկը «շոփինգ է արել» Լոս Անջելեսի սուպերմարկետներից մեկում. տեսանյութ

Վերջին ամիսներին վայրի կենդանիները հաճախ են հայտնվում մարդաշատ վայրերում՝ բնակելի շրջաններում, բանուկ փողոցներում, իսկ այս անգամ արջը հայտնվել է մթերային խանութում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Արջուկը մտել է Լոս Անջելեսում գտնվող «Ralph's» սուպերմակետ, նրան տեսագրել են այն պահին, երբ զբոսնել է սննդամթերքի բաժնում:
Անտառային բնակչին տեսել է նաև դերասանուհի Թիշա Քեմփբելը, նա տեսագրություն է հրապարակել Instagram-ում:
Փրկված Մխո և Մաշա արջերը քաղաքավարի դեղձ են ուտում. տեսանյութ
Սկզբում արջին ոչ ոք ուշադրություն չի դարձրել, որոշ ժամանակ անց գիշատչին փողոց են վռնդել սուպերմարկետի աշխատակիցները։
Մայր արջն ու քոթոթները վայելում են իրենց ազատ առօրյան. տեսանյութ
Ավելի ուշ մոտեցել են Կալիֆոռնիայի ձկնորսության և վայրի բնության դեպարտամենտի աշխատակիցները, արջին քնաբեր ներարկել ու տարել անտառ։
Նիժնեմարտովսկում արջը հետապնդել է անցորդներին. տեսանյութ