ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Տաթևի ճոպանուղու կանգնած վագոններից բոլորին արդեն իջեցրել են։ Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Օդում կանգնած էին մնացել երկու հանդիպակաց վագոնները, նախ տարհանեցինք մեկի քաղաքացիներին, ապա՝ մյուսի», - ասացին ԱԻՆ-ից։
Հիշեցնենք՝ այսօր կայծակի հետևանքով ճոպանուղու էլեկտրաէներգիայի հետ խնդիրներ կային։
Այդ պատճառով ճոպանուղու երկու վագոնները կանգնել էին ընթացքի ժամանակ ու մնացել օդում։ Առաջինում 22 մարդ կար, երկրորդում՝ 15։
Նրանց տարհանել են տեղի փրկարար ջոկատները։