Սվետլանա Լոբոդայի ընկերը հա՞յ է․ երգչուհին ուզում է երկու որդի ունենալ

Երգչուհին ասել է, թե ինչու է ցանկանում երկու որդի ունենալ. նա մի փոքր պատմել է նոր տղամարդու հետ իր անձնական կյանքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Ռուս-ուկրաինական հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան խոստովանել է, որ պատրաստ է որդի ունենալ իր սիրեցյալից։ Այս մասին նա ասել է Ուկրաինա հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բուզովան չի՞ նեղանա. Դավան Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Երգչուհին չի նշել իր սիրեցյալի անունը, բայց պատմել է, որ ապրում է ծովի մոտ գտնվող տանը և շատ նրբանկատորեն ակնարկել է ընտանիքում հնարավոր համալրման մասին: Նա հայտարարել է, որ կցանկանար երկու որդի ունենալ։
«Ես մեծացել եմ մեծ ընտանիքում ու կարծում եմ՝ ճիշտը դա է», - պատմել է Լոբոդան։
Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդան» գրել էր, որ մայիսին Սվետլանան Կիպրոսում հանգստանում էր իր քաղաքացիական ամուսնու՝ հայազգի միլիարդատեր Արթուր Գրանցի հետ:
Կարանտինային անկեղծացում. Սվետլանա Լոբոդան ցույց է տվել կուրծքը
Այն ժամանակ գործարարը նշում էր իր ծննդյան 50-րդ տարեդարձը Կիպրոսի լավագույն հյուրանոցներից մեկում և հրավիրել էր բազմաթիվ հայտնիների։
«Իմ սիրելի հայ ազգ»․ Լյուբով Ուսպենսկայան Երևանում է, նա տեսանյութ է հրապարակել