Արցախից Թունիս. Սիրուշոն խոսել է իր նոր ճանապարհորդության մասին և լուսանկարներ հրապարակել

Երգչուհին շատ վառ լուսանկարներ է տեղադրել աֆրիկյան ճանապարհորդությունից: Հետևորդները հիացած են դրանցով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Սիրված փոփ երգչուհի Սիրուշոն մեկնել է Թունիս, որտեղ ծանոթացել է տեղի մշակույթին: Նա լուսանկարներ է հրապարակել Instagram–ի իր էջում։
«Թունիսում է գտնվում նաև հայտնի Կարթագենը։ Հատկապես պատմության սիրահարների համար սա շատ յուրահատուկ քաղաք է: Մեզ ցույց տվեցին և պատմեցին տեղի մշակույթի և տեսարժան վայրերի մասին», - լուսանկարին կից գրել է երգչուհին:
View this post on Instagram
A post shared by Sirusho (@sirushoofficial)
Երգչուհին նաև ասել է, որ գործով մեկնել է Թունիս և հրապարակել է մի քանի վառ լուսանկար: Դատելով դրանցից՝ նա գնացել է Հյուսիսային Աֆրիկա իր Pregomesh ապրանքանիշի հետ կապված գործով:
View this post on Instagram
A post shared by Sirusho (@sirushoofficial)
Ավելի վաղ Սիրուշոն արձակուրդն ընտանիքի ու ընկերների հետ անցկացնում էր Արցախում:
Արցախի հորովելը` Արցախի լեռներում. Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել