ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լինոնել Մեսսին չի կարողացել զսպել արցունքները իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից հեռանալուց առաջ տված ասուլիսի ժամանակ։
«Ես այստեղ եմ եղել ամբողջ կյանքս՝ 13 տարեկանից: Եվ ահա 21 տարի անց ես հեռանում եմ։ Կնոջս հետ: Իմ երեք փոքրիկ կատալոնացի-արգենտինացի երեխաների հետ։ Եվ ես չեմ կարող խոստանալ, որ մենք չենք վերադառնա։ Քանի որ սա իմ տունն է», - ասել է Մեսսին։
Ավելի վաղ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտնել էր, որ արգենտինացին կտեղափոխվի ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբ։
Լապորտան ասել էր, որ արել է ամեն ինչ, որ Մեսսիին պահի իր թիմում։
Մեսսին ակումբի հետ նոր պայմանագիր չի կնքել, քանի որ նրան սպասվում էր աշխատավարձի հիսուն տոկոսի չափով կրճատում։