ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռան` Հարրիի կնոջը՝ Մեգան Մարքլին, մեղադրել են Եղիսաբեթ II-ի նկատմամբ ծաղրական վերաբերմունքի մեջ։ Դա նկատել է թագավորական կենսագիր Անժելա Լևին՝ դիտելով արքայազն Հարրիի կնոջ տեսաուղերձը։
Տեսահոլովակը հայտնվել է Սասեքսի դուքսերի բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքում։ Կադրերում Մեգան Մարքլը ցուցադրում է անգլիական ավանդական թեյախմությունը։ Թագավորական կենսագրին բարկացրել է այն, ոոր Մեգանի զրուցակիցը ներկայացել է գլխարկով ու ձեռնոցով։ Բացի այդ, նրանք զրույցի ընթացքում տարօրինակ բաժակներով են թեյ խմել։ Փորձագետն իր կարծիքը հրապարակել է Twitter-ում։ Նրա խոսքով՝ Մեգանը ծաղրել է բրիտանական միապետական ավանդույթները։
«Ուրիշ որևէ մեկն է՞լ է տեսնում, որ Մեգանը և նրա ընկերուհին՝ Մելիսա Մաքքարթին, ծաղրում են թագուհուն: Երկուսն էլ հին մոդայիկ բաժակներով են, մեկն էլ կրում է գլխարկ և ձեռնոցներ», - դիմել է նա հանրությանը։
Օգտատերերի մեծ մասը համաձայնել է կենսագրի պնդման հետ։