Ինչո՞ւ է պետք ունենալ «ՊՆ հեռախոս»․ մասնագետի բացատրությունը

Փորձագետը պատմել է, թե ինչու է հենց կոճակային հեռախոսն անհրաժեշտ մեր օրերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Որքան խելացի է սարքը, այնքան հեշտ է դրա օգնությամբ գողանալ մարդու անձնական տվյալները։ Փրայմ գործակալությանն այս մասին պատմել է թվային մասնագետ Արսենի Շելցինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Զգուշացվել է` անձնագիր, բջջային հեռախոս չվերցնել. վարձկանը նոր մանրամասներ է հայտնել
«Քաղաքացիները տրամաբանական կերպով գնում են դեպի սարքերի տեխնոլոգիաների նվազեցում՝ ընտրելով քիչ ֆունկցիոնալ, երբեմն նույնիսկ ոչ ֆունկցիոնալ սարքեր՝ սեփական տեղեկատվական անվտանգության բարձրացման համար», - ասել է փորձագետը:
«ՊՆ» կոչվող կամ կոճակային հեռախոսից հնարավոր չէ գողանալ տվյալներ, ինչպես նաև լուսանկարներ, հաղորդագրություններ և զանգերի տվյալներ: Բացի այդ, հին սարքը գովազդ ցուցադրելու համար տեղեկատվություն չի հավաքելու, ինչը նույնպես նվազեցնում է տարբեր արտահոսքի ռիսկերը, նշում է Շչելցինը:
Նրա խոսքով՝ այսօր շուկայում կան էժան և հարմարավետ սարքեր հուսալի մարտկոցով և կարելի է ընդհանրապես հրաժարվել սոցիալական ցանցերից և ինտերնետից, քանի որ տարբեր ծառայությունների թույլտվության հիմնական միջոցը SMS հաղորդագրություններն են:
Զգուշացեք. խաբում են. Հայաստանի բջջային օպերատորներից մեկը հաքերների թիրախում է հայտնվել