Բաչկովը վերցրեց օլիմպիական բրոնզը. հայ բռնցքամարտիկի պարգևատրումը` լուսանկարներում

Հովհաննես Բաչկովը`  Տոկիոյում 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտիկների պարգևատրման արարողության ժամանակ
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցում էր 63 կգ քաշային կարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Այսօր Տոկիոյում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը ստացավ իր նվաճած մեդալը։
Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովն օգոստոսի 6–ին բրոնզե մեդալ նվաճեց։ Կիսաեզրափակիչում Բաչկովը միավորներով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին։
Боксер Ованнес Бачков после победы над Эльнуром Абдураимовым на Олимпийских играх в Токио (3 августа 2021). Япония
Հովհաննես Բաչկովի հաղթարշավը շարունակվում է. նա ջախջախիչ հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ
Մինչև կիսաեզրափակիչ մենամարտը օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակիչում Բաչկովը 5։0 հաշվով հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանին, 1/8  եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ էր տոնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ և քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովին։
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը ավարտել է իր ելույթները չորս մեդալով։ Մենք ունենք արծաթե և բրոնզե երկուական մեդալ.  արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։