Արտակարգ իրավիճակ Տաթևի ճոպանուղում. կայծակի պատճառով մոտ 40 մարդ օդում են մնացել

Տեղի փրկարարարներն այժմ աշխատում են մարդկանց տարհանելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Տաթևի ճոպանուղու երկու վագոն կանգնել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետզրույցում հաստատեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Հավանաբար պատճառը կայծակն է եղել։ Երկու վագոն կանգնել է, առաջինում 22 մարդ կա, երկրորդում՝ 15», - ասացին ԱԻՆ-ին։
Տեղի փրկարարարներն այժմ աշխատում են մարդկանց տարհանելու ուղղությամբ։
Տաթևի օդում այլևս մարդ չկա. ճոպանուղու կանգնած վագոններից փրկարարները բոլորին իջեցրել են
Հավելենք, որ Տաթևի ճոպանուղու մամուլի ծառայությունն իր հերթին Facebook–ի էջում հայտնել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով այսօր՝ օգոստոսի 8–ին, օրվա 2–րդ կեսին ճոպանուղին չի աշխատելու։