Սամվել Ալեքսանյանին պատկանող բեռնատարը վթարի է ենթարկվել Տավուշում

Մեքենան տեղափոխում էր 23 տոննա ցորեն. կողաշրջվելու հետևանքով՝ ամբողջը ցորենը թափվել է ճամփեզրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ձորաղբյուրում հորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 16-ամյա որդին
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում։ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ջրաղացպանյանը Նոյեմբերյան բնակավայրի Երևանյան փողոցում իր վարած Scania մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 23 տոննա ցորենով և պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին:
Վթարի հանգամանքները պարզվում են։