Իլոն Մասկի ընկերությունը ստեղծում է աշխարհի ամենաբարձր հրթիռը

Համալիրի ընդհանուր բարձրությունը 120 մետր է, իսկ մեկնարկային հրապարակի հետ միասին՝ 145 մետր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ամերիկյան SpaceX ավիատիեզերական ընկերությունն ավարտել է Տեխասի տիեզերակայանում Starship երկաստիճան բազմակի կրիչի հավաքման աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է NASASpaceflight հարթակը։
Համալիրի ընդհանուր բարձրությունը 120 մետր է։ Մեկնարկային հարթակի հետ միասին համակարգը ձգվում է մինչև 145 մետր։
Համեմատության համար նշենք, որ եգիպտական Գիզայում գտնվող Քեոփսի բուրգի բարձրությունը հասնում է 136 մետրի։
Հրթիռի վերջնական տարբերակը փորձարկվելու է Մեքսիկական ծովածոցում՝ ուղեծրային թռիչքի ժամանակ։ Ամսաթիվը դեռևս չի նշվում։
Իլոն Մասկը որոշել է նոր քաղաք կառուցել Տեխասում. քաղաքապետը դոժի տիտղոս կունենա