ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հայ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակը գրանցեց։ Տեղեկությունը հայտնում է Punch Boxing Armenia ընկերությունը։
Թեթևագույն քաշային կարգում (մինչև 53,5կգ) բռնցքամարտիկը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կայացած մենամարտում հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանային:
Նշենք, որ Նարեկը ներկայացնում է Punch Boxing Armenia ընկերությունը։
Այս հաղթանակը Նարեկի համար 15-րդն է պրոֆեսիոնալ ռինգում:
29-ամյա մարզիկը Էջմիածնից է։ Նա պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս 2016 թվականից: Մարզիկը WBC վարկածով թեթևագույն քաշային կարգում նվաճել է արծաթե միջազգային չեմպիոնի թափուր տիտղոսը: