Արոնյանը Chessable Masters-ում կպայքարի երրորդ տեղի համար

Հայկական շախմատի առաջատարը կիսաեզրափակչում կրեց երկու պարտություն, տոնեց մեկ հաղթանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակչում Արոնյանը կրեց երկու պարտություն, տոնեց մեկ հաղթանակ։ Վիետնամի ներկայացուցիչ Լի Քուանգի հետ առաջին մրցախաղում նա պարտվել էր 1։3 հաշվով։ Երեկ կայացած երկրորդ մրցախաղում նա տարավ հաղթանակ՝ 2,5։1,5 հաշվով։
«Վաղուց երաժշտական թվիթ չէի արել»․ Արոնյանը գրել է ամենասիրելի «չանգլերեն» երգերի մասին
Լրացուցիչ մրցախաղում վիետնամցի շախմատիստը հաղթեց 2։1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։
Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար կմրցի ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի հետ։
Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչում Արոնյանը հաղթել էր ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին (2,5:0,5 և 2:1): 16 մասնակիցներով շրջանաձև մրցաշարում հայ շախմատիստը 10,5 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը:
100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում կայանում է շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով: Մրցույթն անցկացվում է արագ շախմատի կանոններով (15 րոպե ՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելմամբ):