ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի– Sputnik. Վրաստանի ու Հայաստանի սահմանային գոտում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 6-ին` տեղական ժամանակով 16:49-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը 2 բալ ուժգնությամբ զգացվել է Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ գյուղերում: