ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Երևանի երկաթուղային կայարանում այսօր ներկայացվեցին միանգամից երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքները, որոնք «Հարավկովկասյան երկաթուղին» գնել է ռուսաստանյան արտադրողից`«Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից:
Էլեկտրագնացքները կսպասարկեն ներհանրապետական ուղերթերը դեպի Գյումրի և Երասխ, ինչը զգալիորեն կբարձրացնի փոխադրումների հարմարավետության մակարդակը: Այսպիսով, ՀԿԵ-ն ունի արդեն 4 նոր շարժակազմ, և արդիականացման ծրագիրը հետևողականորեն իրականացվում է:
Новый поезд ЮКЖД
© Sputnik / Aram Nersesyan
Երկու տարի առաջ ՀԿԵ-ն Հայաստան բերեց առաջին ժամանակակից էլեկտրագնացքը, որը սկսեց աշխատել Երևան-Գյումրի երթուղով: Այդ ուղերթը, երբ գնացքը չի կանգնում միջանկյալ կայարաններում, գործում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, և զբոսաշրջիկներն ակտիվորեն օգտվում են դրանից:
Вице-премьер Сурен Папикян в новом поезде ЮКЖД (6 августа 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Երկու նոր էլեկտրագնացքներից մեկը կգործի նույն երթուղով, իսկ երկրորդը՝ Երևան–Երասխ ուղղությամբ։ Այսպիսով, նոր հարմարավետ գնացքներից կարող են օգտվել ոչ միայն զբոսաշրջիկները, այլև տեղացի ուղևորները, այդ թվում՝ մարզերի բնակիչները, որոնց համար գնացքը Երևան կամ Գյումրի հասնելու ամենահարմար տարբերակն է:
Вице-премьер Сурен Папикян и гендиректор ЮКЖД Алексей Мельников рядом с новыми поездами (6 августа 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Տոմսերի գներն աննշան աճել են, բայց միայն դրամի փոխարժեքի անկման և շվեյցարական ֆրանկի փոխարժեքի աճի պատճառով։ Ինչպես և աշխարհի մյուս երկաթուղիները, ՀԿԵ-ն իր սակագները համաձայնեցնում է շվեյցարական ֆրանկի փոխարժեքին։
«Ընդհանուր առմամբ, սակագները մատչելի են, ու քաղաքացիները հաստատում են դա, պատկերավոր ասած, իրենց տոմսերով մեզ կողմ են քվեարկում։ Մերձքաղաքային (այսինքն՝ ներհանրապետական-խմբ) հաղորդակցությունում ուղևորների թիվն աճել է նույնիսկ 2019 թվականի համեմատ», - ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Հաջորդ տարվա ընթացքում երկաթուղին նախատեսում է ձեռք բերել ևս մեկ էլեկտրագնացք, ինչպես նաև 50 բեռնատար վագոն։
Նա նաև հիշեցրեց, որ երկաթուղին և՛ գնացքներում, և՛ կայարաններում պահպանում է կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները, որոնք սահմանել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ նոր գնացքները պատրաստվել են մերձմոսկովյան Դեմիխովի մեքենաշինական գործարանում։ Ունեն օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկությունը:
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Գնացքում ծխելն արգելում է:
Նշենք, որ այսօրվա միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, արտադրող ընկերության ներկայացուցիչները: