Վազգեն Թևանյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին, բայց բրոնզե մեդալ նվաճելու շանս ունի

Հայաստանից օլիմպիական խաղերում վերջինը մեկնարկեց ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը, որի հետ նույնպես մեծ հույսեր էինք կապում։ Բայց մրցումների մեկնարկում հայ ըմբիշը անհաջողության մատնվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Ազատ ոճի ըմբիշ, աշխարհի անհատական գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը օլիմպիական խաղերի իր առաջին գոտեմարտում 0։6 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Ռաշիդովին։
Ի՞նչ մարտավարություն է դրսևորելու Բաչկովն առաջիկա մարտում. մարզիչը փակագծեր է բացում
Թևանյանը 65 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն էր համարվում։ Բայց «կույր» վիճակահանությունն առաջին իսկ գոտեմարտում մեր ըմբիշի համար մրցակից ընտրեց աշխարհի 2019 թվականի չեմպիոն Ռաշիդովին, որը նույնպես այս քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն է և անհամամեմատ ավելի փորձառու ըմբիշ, քան 21-ամյա Թևանյանը։
«Ալաշկերտն» անառիկ պահեց դարպասը Ղազախստանում
Թևանյան-Ռաշիդով գոտեմարտի առաջին մրցափուլը անցավ շատ լարված ու անզիջում պայքարում, ու մրցավարները ընդամենը մեկ արդյունավետ գործողություն գրանցեցին։ Ռաշիդովն առաջ անցավ մեկ միավորով։ Իսկ ահա երկրորդ մրցափուլում Ռուսաստանի ներկայացուցիչը դրսևորեց իր վարպետությունն ու, վաստակելով ևս հինգ միավոր, առավելության հասավ մեր ըմբիշի նկատմամբ։
1 / 11
Վազգեն Թևանյանն ու Հաջիմուրադ Ռաշիդովը
2 / 11
Վազգեն Թևանյանն ու Հաջիմուրադ Ռաշիդովը
3 / 11
Վազգեն Թևանյանն ու Հաջիմուրադ Ռաշիդովը
4 / 11
Վազգեն Թևանյանի մարզիչը
5 / 11
Վազգեն Թևանյանն ու Հաջիմուրադ Ռաշիդովը
6 / 11
Вазген Теванян на ковре готовится к поединку во время Олимпийских игр (6 августа 20201). Токио
7 / 11
Վազգեն Թևանյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Ռաշիդովը
8 / 11
Վազգեն Թևանյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Ռաշիդովը
9 / 11
Վազգեն Թևանյանն ու Հաջիմուրադ Ռաշիդովը
10 / 11
Վազգեն Թևանյանն ու Հաջիմուրադ Ռաշիդովը
11 / 11
Վազգեն Թևանյանն ու Հաջիմուրադ Ռաշիդովը
Չնայած պարտությանը՝ Վազգեն Թևանյանը դեռևս կարող է պայքարել բրոնզե մեդալի համար։ Եթե Ռաշիդովը հասնի եզրափակիչ, ապա Թևանյանը հնրավորություն կստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։
Այսպիսով, Հայաստանի օլիմպիական հավաքականը ոսկե մեդալ նվաճելու միայն մեկ հնարավորություն ունի։ Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կարող է հասնել օլիմպոսի բարձունքին, եթե հաղթի երկու մենամարտերում։
«Շնորհակալ եմ հայերին»․ Տիկնիզյանը՝ Հայաստանի հավաքականում խաղալու հեռանկարի մասին