Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել․ աճյուն չի հայտնաբերվել

Անցած 9 ամիսներից ընթացքում Արցախի գրավյալ տարածքներում հայտնաբերված ու տարհանված աճյունների թիվը կազմում է 1631։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։
Արցախի փրկարարները կամավորականի աճյուն են հայտնաբերել