«Շնորհավոր ծնունդդ, իմ կապուտաչյա գեղեցկուհի»․ Սիլվա Հակոբյանի ֆոտոշարքը դստեր հետ

Певица Сильва Акопян на съемке клипа на песню Благодарим, посвященном армянским врачам
Երգչուհու էջի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու շնորհավորել Միլայի տարեդարձը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ճանաչված երգչուհի Սիլվա Հակոբյանի և Նորայր Մանուկյանի դուստրը` Միլան, այսօր դառնում է 2 տարեկան։
Տոնի առթիվ Սիլվան խորհրդանշական ֆոտոշարք է կազմակերպել դստեր հետ՝ հայկական տարազով։
Լուսանկարները երգչուհին հրապարակել է Instagram-ի իր էջում։
«Շնորհավոր ծնունդդ, իմ կապուտաչյա գեղեցկուհի»,-լուսանկարին կից գրել է Սիլվան։
View this post on Instagram
A post shared by Silva Hakobyan (@silvahakobianofficial)
Նրա էջի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու շնորհավորել Միլայի տարեդարձը։
««Հրաշք աղջիկ, բարով ես ծնվել»,«Վա՜խ, ինչ լավն եք, շնորհավոր պուճուր», «Անհոգ ու խաղաղ մանկություն քեզ, Միլա»»,-գրել են նրանք։
Հիշեցնենք` Սիլվա Հակոբյանի դուստրը լույս աշխարհ է եկել 2019թ.–ի օգոստոսի 6-ին։
Սիլվան հղիության ողջ ընթացքում կապ էր պահում երկրպագուների հետ ջերմ լուսանկարների միջոցով։
«Սովածեր եմ». Սիլվա Հակոբյանի փոքրիկ դստեր զվարճալի տեսանյութը