«Թող ծանոթանան ռուս դասականներին». Պուտինը՝ Օլիմպիադայում ՌԴ հավաքականի հիմնի մասին

Սպորտը քաղաքականացնելու բոլոր փորձերը, Ռուսաստանի նախագահի խոսքով, ճղճիմ են, անիմաստ ու վնասակար. աթլետները դա ապացուցում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դրոշից և օրհներգից զրկելը չի ազդում ռուս մարզիկների ելույթի վրա. նրանք ապացուցում են, որ սպորտը քաղաքականացնելու փորձերն անիմաստ են:
Մրցավարական կոպիտ սխալ, կամ ինչպես մեդալներից զրկեցին հալ օլիմպիականներին
«Կարծում եմ, որ մեր աթլետներն իրենց ելույթներով լավագույնս ապացուցում են, որ սպորտը քաղաքականացնելու բոլոր փորձերը ճղճիմ են, անիմաստ և վնասակար։ Ռուսական դրոշի բացակայությունը... այո, ավելի լավ կլիներ, որ այն լիներ։ Բայց մեր մարզիկների կրծքանշանը ռուսական եռագույնով է։ Չայկովսկու երաժշտությունը նրանց (ՄՕԿ-ին) ավելի շատ է դուր գալիս, քան Ալեքսանդրովի երաժշտությո՞ւնը։ Դե, թող Չայկովսկուն լսեն»,-ասել Է Պուտինը։
Տոկիոյում ռուս մարզիկները հանդես են գալիս Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դրոշի ներքո, ՌԴ օրհներգի փոխարեն հնչում է Պյոտր Չայկովսկու առաջին համերգից մի հատված։
Հովհաննես Բաչկովը Տոկիոյից կվերադառնա բրոնզե մեդալով. մենամարտի ամենավառ կադրերը
Սպորտային արբիտրաժային դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է հրապարակել WADA-ի և ռուսական հակադոպինգային գործակալության միջև վեճի վերաբերյալ, որում ասվում է, որ ռուս մարզիկները չեն կարող մասնակցել Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին ազգային դրոշի ներքո մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը:
Այնուամենայնիվ, Տոկիոյի օլիմպիադայում աթլետներին թույլատրել են ռուսական դրոշի գույները համազգեստով օգտագործել։
Կարող էր ավելի լավ լինել. Արթուր Դավթյանին և Սիմոն Մարտիրոսյանին զուռնա–դհոլով դիմավորեցին