Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը ֆուտբոլի դաշտ դուրս կգա Երևանում

«Ուրարտուն» բոլոր ցանկացողներին առաջարկում է լուսանկարվել օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ֆուտբոլի դաշտ դուրս կհա: Տեղեկությունը հայտնում է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Ուրարտու»–«Սևան» հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կկատարի  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի լավ բարեկամ Արթուր Դավթյանը։ Սա շատ լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նկարվել Արթուրի հետ ու մոտիկից տեսնել նրա օլիմպիական մեդալը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Սևանին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին։
Կարող էր ավելի լավ լինել. Արթուր Դավթյանին և Սիմոն Մարտիրոսյանին զուռնա–դհոլով դիմավորեցին