ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Կառավարությունն ըստ էության ձևավորվել է, չի նշանակվել միայն արտաքին գործերի նախարարը։ Նորընտիր կառավարության առաջին նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկայում պետք է զբաղվենք կառավարության ծրագրի և դրա իրականացման գործողությունենրի ցանկը հաստատելու գործով։ Մեր ծրագիրը պետք է հենված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխված ռազմավարության վրա ու քարոզարշավի ժամանակ ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` պաշտոնական և ոչ պաշտոնական պայմաններում քննարկումներ կլինեն կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի մինչև օգոստոսի 23-ը կարողանան ներկայացնել ԱԺ։