Առաջնային ո՞ր հանձնաժողովներն է ընտրելու ՔՊ–ն. Բաղդասարյանը` ընդդիմության առաջարկի մասին

«Քաղաքացիական պայմանագիրը» կողմ չի քվեարկի Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրն» առաջնային ընտրելու է պաշտպանության, անվտանգության և պետաիրավական հանձնաժողովները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Զիջեք մեզ հանձնաժողովի ղեկավարությունը». Հայկ Մամիջանյանի առաջարկը ՔՊ–ին
«Խմբակցությունների միջև հստակ քաղաքական կոնսուլտացիաներ չեն եղել և ընդդիմության հետ որևէ համաձայնություն չունենք` մենք մշակում ենք մեր ռազմավարությունը, թե որ հանձնաժողովներն ենք ընտրելու»,–ասաց Բաղդասարյանը։
Հարցին, թե «Պատիվ ունեմ»-ի Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծմանը կո՞ղմ են քվեարկելու, թե ոչ Բաղդասարյանը պատասխանեց, որ այս պահին 2 հանձնաժողովի առաջարկ կա` ՔՊ–ինը և «Պատիվ ունեմ»-ինը և տրամաբանորեն իրենց նախագծի օգտին են քվեարկելու։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն առաջարկում է միայն մեկ փոփոխություն անել՝ կիսել և երկու հանձնաժողով ձևավորել առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովից։
Ինչ հանձնաժողովներ են հետաքրքրում ընդդիմությանը․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ իր հերթին այսօր հայտնել էր, որ ընդդիմությանը հետաքրքրում են անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության բլոկերը։