«Մի ստիպեք` անվտանգության աշխատակցին հրավիրեմ». Սիմոնյանն անջատել տվեց Մկրտչյանի խոսափողը

Աննա Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ անվանեց, ինչը ՔՊ–ականների վրդովմունքն առաջացրեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի այսօրվա նիստում կրքերը մի պահ լարվեցին. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողը։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մկրտչյանն ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանին միայն անունով ներկայացրեց` ասելով. Նիկոլը կործանարար պատերազմից հետո 1 անգամ ռիսկ չի արել Արցախ գալ»։
Анна Мкртчян на первом заседании парламента Армении (2 августа 2021). Еревaн
Աննա Մկրտչյան
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը միջամտեց` Մկրտչյանը պետք է կոռեկտ արտահայտվի երկրի վարչապետի մասին։
Акоб Аршакян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн
Հակոբ Արշակյան
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց. «Անձի անունը հնչեցնելը կոռեկտ չէ՞»։ Հետո շարունակեց իր ելույթը և երբ կրկին վարչապետին անվանեց «կապիտուլյանտ Նիկոլ», արդեն ԱԺ նախագահը «գործին» խառնվեց` կարգադրելով անջատել պատգամավորի խոսափողը։
«Ես զարմանում եմ, որ փորձելով աչքի ընկնել, ձեզ թույլ եք տալիս նման բառապաշար։ Ես ձեզ արգելում եմ այդ բառապաշարով խոսել, ես ունեմ նման իրավունք։ Ես ձեզ կարող եմ դահլիճից դուրս հրավիրել։ Մի ստիպեք` ես անվտանգության աշխատակիցներին հրավիրեմ, որ ձեզ դուրս բերեն»,–ասաց Սիմոնյանը։
Նա հույս հայտնեց, որ Մկրտչյանի գործընկերները կբացատրեն նրան, որ չի կարելի նման բառապաշարով խոսել։
Հավելենք միայն, որ որոշ ժամանակ անց, երբ Մկրտչյանը հեռացավ ամբիոնի մոտից, իրավիճակը հանդարտվեց։
«Զիջեք մեզ հանձնաժողովի ղեկավարությունը». Հայկ Մամիջանյանի առաջարկը ՔՊ–ին