Լիբանանում աշխատող հայ խաղաղապահները պարգևատրվել են

Հայ խաղաղապաները գերազանց ծառայության և օրինակելի կարգապահության համար արժանացել են իտալական հրամանատարության բարձր գնահատականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը պարգևատրվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Армянский миротворческий контингент в Ливане под руководством майора Карена Давтяна получил награды за отличную службу и образцовую дисциплину
Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը պարգևատրվել է
Նշվում է, որ հայ խաղաղապահները (զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Դավթյան) գերազանց ծառայության և օրինակելի կարգապահության համար արժանացել են իտալական հրամանատարության բարձր գնահատականին և պարգևատրվել շնորհակալագրով:
Армянский миротворческий контингент в Ливане под руководством майора Карена Давтяна получил награды за отличную службу и образцовую дисциплину
Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը պարգևատրվել է
Հիշեցնենք՝ Լիբանանում ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջին խումբը ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելության իտալական զորախմբի կազմում ծառայություն էր կրում 2014թ. նոյեմբերից:
Армянский миротворческий контингент в Ливане под руководством майора Карена Давтяна получил награды за отличную службу и образцовую дисциплину
Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը պարգևատրվել է
ՀՀ ԶՈւ զինծառայողների 30 հոգանոց դասակը և 2 շտաբային սպաները Լիբանանում հսկում էին ՄԱԿ-ի Շամա զինավանի անվտանգությունը:
Ավելացնենք, որ Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից:
Հայ խաղաղապահները մասնակցել են Գերմանիայում անցկացված զորավարժությանը