Կարող եմ պատմել, թե ինչ են արել նախկինները․ Անդրեասյանը՝ խոստացված վենդետաների մասին

Նախարարի խոսքով՝ ինքն իր ամբողջ ուժերը ներդնելու է հանցագործների և ապօրինությունների դեմ պայքարի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողներին հավատացրեց, որ կարող է պատմել, թե ինչ են արել նախկինները՝ իրավական և ոչ իրավական ուղղություններով, բայց չի ցանկանում խոսել անցյալի մասին։ Առաջարկում է՝ նախկինների մասին խոսելու փոխարեն կենտրոնանալ ապագայի վրա։ Հիմա ցանկանում է տեսնել կոնկրետ իրավական գործողություններ՝ բոլոր հանցագործներին իրավունքի սահմաններում պատժելու ուղղությամբ։
Վեթինգը սկսված է. Անդրեասյանն ասաց` ինչպես են հեռացվելու կաշառակեր դատավորները
Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած «վենդետաներ լինելու են» հարցին, Անդրեասյանը նշեց՝ թե ժողովրդի պահանջն է, որ հանցագործները պատժվեն։
«Հանցագործների, բոլոր իրավախախտների հանդեպ խիստ վերաբերմունք և օրենքի պատասխանատու, պատժիչ արձագանք սպասվում է, դա խոստացվել է, դա ժողովրդի հենց պահանջն է, ես իմ կարողությունները ներդնելու եմ հենց հանցագործների և ապօրինությունների դեմ պայքարին»,- ասաց Անդրեասյանը։
Լրագրողները խնդրեցին արդարադատության նախարարին իրավական գնահատական ու մեկնաբանություն տալ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի «մուրճ ճոճելուն»։
«Քաղաքական բանավեճի մեջ կարող են լինել այլաբանություններ, սիմվոլներ, որոշակի նույնիսկ՝ չափազանցություններ»,- ասաց նախարարը։
«Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ պատասխանի»․ ԲՏԱ նախարարը խոսել է իր նշանակման մասին
Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  մարզային այցերի ժամանակ մուրճ էր ցույց տալիս և ասում, որ եկել է պողպատյա հեղափոխության ժամանակը։ Փաշինյանին մուրճը նվիրել են քարոզարշավի ժամանակ։
«Եթե Փաշինյանն ասում է` վենդետա է անելու, ես էլ ասում եմ` համաներում է լինելու». Քոչարյան