ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց։ Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Սաղաթելյանն ընտրվել է։
Նա այս անգամ ստացել է 64 կողմ ձայն, 37 դեմ, 2 քվեաթերթիկ անվավեր են եղել: Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։
Նշենք, որ երեկ` օգոստոսի 5-ին, Սաղաթելյանի ընտրության երկու փորձերն էլ տապալվել էին, նա չէր հավաքել անհրաժեշտ առնվազն 54 ձայնը։ Այսպիսով, փոխխոսնակների բոլոր երեք թափուր տեղերն էլ համալրվեցին։
Նշենք, որ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, արդեն իսկ ընտրվել են այդ պաշտոններում։ Ընդդիմությունը, սակայն, չէր մասնակցել քվեարկություններին։