Ինչ հանձնաժողովներ են հետաքրքրում ընդդիմությանը․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց

Ընդդիմությանն առաջին հերթին հետաքրքրում են անվտանգությունը, արտաքին քաղաքականությունն ու տնտեսությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Ազգայն ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմությունը կուզեր ստանալ խորհրդարանական ամենակարևոր հանձնաժողովները։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` որն է լինելու նորընտիր կառավարության առաջին անելիքը
«Հակառակորդը երկրի տարածքում է։ Այժմ առավել քան արդիական են անվտանգության հարցերը, ու մենք, բնականաբար, ուզում ենք գլխավորել պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, բայց իշխանությունն ամենայն հավանականությամբ կփորձի պահել այն», - ասաց փոխխոսնակը։
Նա ավելացրեց, որ դաշինքն ուզում է գլխավորել Արցախի հարցերի հանձնաժողովը, եթե այն այնուամենայնիվ ձևավորվի: Սաղաթելյանը հիշեցրեց, որ դրա ձևավորումը նախաձեռնել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը, իսկ «Հայաստանը» սատարել էր իր գործընկերներին:
«Մեզ հետաքրքրում են անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության բլոկերը, տեսնենք՝ ինչ կընտրի իշխանությունը, իսկ հետո արդեն մենք ընտրություն կկատարենք», - ասաց Սաղաթելյանը:
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 հանձնաժողով` միաժամանակ կիսելով առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը։
«Էական գնանկում կլինի». Քերոբյանը կարծում է, որ Փաշինյանի «կախարդական փայտիկը» գործում է