ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի -Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագրին» առաջարկում է ձևավորել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով և դրա ղեկավարումը տալ իրենց։ Այս մասին խորհրդարանի ամբիոնից ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։
Հենց «Պատիվ ունեմ» դաշինքը (7 մանդատ) նախաձեռնեց այդ հանձնաժողովի ստեղծումը և դրան սատարեց մեկ այլ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը (29 մանդատ)։ Իշխանական խմբակցությունը չէր պատրաստվում նոր հանձնաժողով ստեղծել՝ առաջարկելով առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովը բաժանել երկու մասի՝ ըստ յուրաքանչյուր պրոֆիլի։
Ընդդիմության առաջարկի ներկայացման ժամանակ Փաշինյանի կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Մամիջանյանին հարցրեց՝ արդյո ՞ք նա համոզված է, որ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը պատրաստ է զիջել նրանց հանձնաժողովի ղեկավարությունը, եթե այն, այնուամենայնիվ, ձևավորվի։
«Ինչո՞ւ«Հայաստանը» դաշինքը։ Հաշվի առնելով, որ նախաձեռնությունը մերն է, կարող եք դուք զիջել այդ հանձնաժողովի ղեկավարությանը։ Այն կգլխավորի մեր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը (Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական)։ Չէ որ նա իր գործունեությամբ ու անցած ճանապարհով ասոցացվում է Արցախի, դրա անվտանգության հարցերի հետ։ Ինչու՞ եք բացառում այս տարբերակը»- պատասխանեց Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը, ապա պատգամավորը վստահեցրեց, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հաստատ կկարողանան պայմանավորվել, բայց հիմա ավելի կարևոր է իշխանության կողմից փոխզիջումը: