Հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարն ու Արցախի նախագահը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե ինչ հարցեր են քննարկել նախարարն ու Արայիկ Հարությունյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ երեկոյան հանդիպել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանին երեկ հյուրընկալել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։