Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասերից մեկի արտադրական գործընթացը. լուսանկարներ

ՍԱՏՄ տեսուչները տեսել են, որ հացի արտադրամասում կեղտոտ են եղել սարքավորումները, գործիքները, բեռնարկղերն ու այլ պարագաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՌՈԶԱ-92» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Գյումրի) և հայտնաբերվել հացի արտադրական գործընթացի հետ անհամատեղելի խախտումներ: Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Մսամթերքի հնարավոր դեֆիցիտը երկու սցենար ունի. Պիպոյանը` մսի թանկացման մասին
«Արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումները, գործիքները, բեռնարկղերն ու այլ պարագաները եղել են ոչ մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող չեն եղել, ինչպես պահանջվում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերով, հումքը և մյուս բաղադրիչները պահվել են դրանց փչացումն ու աղտոտումը չկանխարգելող պայմաններում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Цех по производству хлеба с антисанитарными условиями
Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործընթացը
Հացի այս արտադրամասի արտադրական գործընթացը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Цех по производству хлеба с антисанитарными условиями
Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործընթացը
«Էական գնանկում կլինի». Քերոբյանը կարծում է, որ Փաշինյանի «կախարդական փայտիկը» գործում է