Արցախի հորովելը` Արցախի լեռներում. Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել

Սիրուշոյի սոցցանցային գրառումները շատերին է դուր եկել` օգտատերերն իրենց հիացմունքն են արտահայտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Երգչուհի Սիրուշոն շարունակում է իր հանգիստն Արցախում։ Նա Instagram-ի իր էջում այսօր երկու տեսանյութ է հրապարակել։
«Արցախի լեռներում... Մեր լեռներում»,–այսպես է վերնագրել իր առաջին տեսանյութը Սիրուշոն։ Իսկ տեսանյութը շատերին է հիացրել` Սիրուշոն Արցախի լեռներում կատարում է «Արցախի հորովել» երգը։
View this post on Instagram
A post shared by Sirusho (@sirushoofficial)
«Է՞լ ով փշաքաղվեց լսելիս»,–մեկնաբանել է մի օգտատեր, իսկ մյուսն էլ մեջբերել է երգի բառերն իր մեկնաբանությամբ.«Տանըս երան լյուսա եկալ. երևի մին օր էլ կտեսնամ տանըս երան լյուսը»։
Իսկ ահա երկրորդ տեսանյութում Սիրուշոն կրկին լեռներում կատարում է իր Body On Body երգից մի հատված։ 
View this post on Instagram
A post shared by Sirusho (@sirushoofficial)
Հիշեցնենք` Սիրուշոն օգոստոսի 1-ին հայտնել էր, որ իրենց արձակուրդը սկսվել է, և ինչպես ամեն տարի, այս տարի էլ չեն խախտել ավանդույթն ու ընտանիքով մեկնել են Արցախ։
«Գիտեի, որ դժվար է լինելու, բայց գալու էինք ու միշտ ենք գալու». Սիրուշոն Արցախում է