ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Այսօրվանից մեկնարկում են Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր: Eurowings գերմանական բյուջետային ավիաընկերությունն այսուհետ կառաջարկի ուղիղ չվերթեր դեպի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Лоукостер Eurowings запустил полеты из Кельна в Ереван
© Sputnik / Aram Nersesyan
«Յուրաքանչյուր ուրբաթ օր Airbus A320 օդանավը Հայաստան կմեկնի 14։20-ին և կժամանի 20։40-ին։ Հետադարձ թռիչքը կիրականացվի նույն օրը՝ ժամը 21։30-ին, և Քյոլնի օդանավակայանում վայրէջք կկատարի 00։20-ին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Лоукостер Eurowings запустил полеты из Кельна в Ереван
© Sputnik / Aram Nersesyan
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեն շնորհավորել է Eurowings-ի մուտքը հայկական շուկա։
«Շնորհավորում ենք ավիաընկերությանը և մաղթում հաջող գործունեություն ու անվտանգ թռիչքներ։ Այսուհետ դեպի Եվրոպա ուղիղ մեկնելու հնարավորություններն ավելի կմեծանան»,- ասել է նա։
Лоукостер Eurowings запустил полеты из Кельна в Ереван
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ տոմսերի արժեքը սկսվում է 130 եվրոյից։
Eurowings-ը Գերմանիայի ամենամեծ «արձակուրդային» ավիաընկերությունն է։
Ամռան թռիչքների ժամանակացույցում ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում ավելի քան 100 ուղղությամբ։