«Խորապես վշտացած ենք»․ ՀՀ ԱԳՆ–ն` Հունաստանում բռնկված աղետալի հրդեհների մասին

Հայաստանը կարեկցանք է հայտնում Հունաստանին, որտեղ անտառային հրդեհներ են մոլեգնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կարեկցանք է հայտնում ավելի քանի 80 անտառային հրդեհներից տուժած Հունաստանին:
«Խորապես վշտացած ենք Հունաստանի ողջ տարածքում բռնկված աղետալի անտառային հրդեհների մասին լուրերից։ Մենք համերաշխություն և կարեկցանք ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս տագնապալի պահին»,- գրված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան էջում։
Իրանի Բուշեր նահանգի նավահանգստում նավեր են այրվել
Արդեն մեկ շաբաթ է` Հունաստանում 40 աստիճան շոգ է. երեկ սաստիկ հրդեհ է բռնկվել Աթենքի Հյուսիսային արվարձանի Ահարնես շրջանի Վարիբոբի բնակավայրի մոտակայքում: Մարդկանց տարհանել են մի քանի բնակավայրերից, հրդեհի շրջանում ոստիկանությունը փակել է ճանապարհները, ծուխը պատել է Աթենքի երկինքը:
Քուվեյթում հրդեհվել է անվադողերի խոշորագույն գերեզմանոցը աշխարհում. տեսանյութ