«Վստահ կարող եմ ասել, որ նման մարդիկ չկան». Վանեցյանը` «Պատիվ ունեմ»-ի քվեարկության մասին

Արթուր Վանեցյանի խոսքով` երրորդ փոխխոսնակի ընտրության պարտականությունը դրված է իշխանությունների վրա, նրանք պետք է ապահովեն խորհրդարանի բնականոն աշխատանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը բացառեց, որ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը քվեարկելիս դաշինքի պատգամավորների ձայներն անվավեր են ճանաչվել:
«Հայաստանը» 3-րդ անգամ առաջադրեց Սաղաթելյանի թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
«Վստահաբար կարող եմ ասել, որ նման մարդիկ չկան: Երրորդ փոխխոսնակին ընտրելու պարտականությունը դրված է իշխանությունների վրա: Եթե նրանք ցանկանում են, որ խորհրդարանը ձևավորվի և անցնի բնական աշխատանքին, ապա թող ապահովեն թեկնածուի ընտրությունը», - ասաց Վանեցյանը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր երկրորդ փորձով չէր ընտրվել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ: 
Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր` 49 կողմ և 49 դեմ ձայներով, 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:  Ընտրվելու համար անհրաժեշտ էր 54 ձայն (ընդդիմությունը խորհրդարանում ունի ընդամենը 36 մանդատ):
Ավելի վաղ պատգամավորները «Քաղաքացիական պայմանագրից» երկու փոխխոսնակ էին ընտրել Ռուբեն Ռուբինյանին և Հակոբ Արշակյանին:  Ընդդիմությունը չի մասնակցել նրանց քվեարկությանը:
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. պաշտպանը ժպիտով է վերաբերվում այս որոշմանը
Խորհրդարանի կառուցվածքում օրենքը նախատեսում է երեք փոխխոսնակ ՝ երկու տեղ տրվում է իշխանությանը, իսկ մեկը ՝ ընդդիմությանը: