Թուրքիայում էլեկտրակայան է այրվում. տեսանյութ

Ջերմային էլեկտրակայանի անձնակազմը տարհանվել է։ Կայանը գտնվում է Թուրքիայի հարավ-արևմուտքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգում անտառային հրդեհը հասել է ջերմային էլեկտրակայանին։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է Միլասի քաղաքապետ Մուհամմեդ Թոքաթը։
Ջրհեղեղներ Իրանում. զոհեր կան
«Ջերմային էլեկտրակայանն այրվում է, անձնակազմը` տարհանվում», - հայտնել է նա:
Չեխիայում գնացքներ են բախվել, զոհեր կան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին, երկրի հարավում շարունակում են մարել անտառային 14 հրդեհները, որոնցից 9–ը՝ Անթալիա և Մուղլա առողջարանային նահանգներում:
Բանգլադեշում կայծակի հարվածից մահացել են հարսանիքի 17 հյուրերը