ՔՊ–ն կապահովի ձայների անհրաժեշտ քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարություն արեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված Իշխան Սաղաթելյանի թեկնածության քվեարկությանը։ ԱԺ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ի՞նչ կլինի, եթե 30 պատգամավոր չմիանա ընդդիմությանն ու Իշխան Սաղաթելյանը չընտրվի
«Չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձևավորման բնականոն ընթացքն ու ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրությանը։ ՔՊ-ն կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,–ասաց Բաղդասարյանը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ ԱԺ փոխխոսնակի ընտրությունը կանցկացվի այսօր ժամը 10։35-11։15-ը։
Արդյունքների մասին կհայտարարվի ժամը 12։00-ին։
Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Հիշեցնենք, որ ԱԺ իշխող խմբակցության կողմից առաջադրված երկու փոխխոսնակների թեկնածուները` Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանն արդեն իսկ ընտրվել են։
ԱԺ–ն այսօր կքննարկի հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։
Ինչի՞ կհանգեցնի իշխանության և ընդդիմության լարումը ԱԺ–ում, կամ բոլոր կամուրջներն այրված են