Փաշինյանը սեպտեմբերի 25-ին գիտե՞ր, որ պատերազմ է լինելու. ինչո՞ւ չհեռարձակվեց հարցազրույցը

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Փաշինյանը պետք է խոսեր հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին ու պատասխաներ Ալիևին։ Հարցազրույցի անոնսը եղավ, բայց եթեր չհեռարձակվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Արցախի 44-օրյա պատերազմի հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին, նշելով, որ այն պետք է լինի անկախ։
«Դա չի կարող ստեղծվել իշխանության կողմից և քննել հենց այդ իշխանության գործունեությունը։ Մենք ներկայացնելու ենք հանձնաժողովի ստեղծման մասին մեր պատկերացումները, պայմանները և առաջարկությունները։ Մենք այդ հանձնաժողովից ակնկալում ենք ստանալ բազմաթիվ հարցերի պատասխանները։ Ընդ որում. ոչ միայն պատերազմի շրջանում, այլ դրանից առաջ»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` շատ կարևոր է պարզել, թե իշխանությունը պատերազմը կանխելու համար ինչ կարող էր անել, որ չի արել։
Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում
«Արդյո՞ք կանխատեսում էին պատերազմ, թե ոչ, եթե կանխատեսում էին, ինչո՞ւ չէին պատրաստվում։ Որքան գիտեմ, 2020 թվականի սեպտեմբերի 25–ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի էր, և այդ հարցազրույցի անոնսից հետո այն այդպես էլ եթեր չգնաց։ Արդյո՞ք ինքն այդ օրը գիտեր, որ կլինի պատերազմ։ Ինչո՞ւ այդ հարցազրույցը եթեր չգնաց, որովհետև անոնսի մեջ երևում էր, որ պետք է խոսեր հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին ու պատասխաներ Ալիևին։ Ու նման բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն այս իշխանությունը պետք է տա»,–ասաց նա։
Ապրիլյանի ժամանակ հետախուզության հետ կապված խնդիր չի եղել. Օհանյանը հերքեց Սարգսյանի ասածը
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի:
Սիմոնյանն ասել էր նաև, որ այդ հարցում արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններով։
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի. Ալեն Սիմոնյան