ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի Անդրոնևսկի հրապարակում գտնվող հրաձգային ակումբում օգոստոսի 4-ի երեկոյան տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Պարզվել է` այցելուներից մեկն է, 56 տարեկան, որը մահից առաջ գրություն է թողել։ Տեղեկությունը «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությանն է հայտնել իրավապահ մարմինների աղբյուրը։
«Գրված է եղել. «Ինձ սպանեց քաղցկեղը։ Ակումբը մեղավոր չէ»», - նշել է գործակալության զրուցակիցը:
«Իզվեստիան» էլ հայտնում է, որ մասնավոր հրաձգային ակումբում հայտնաբերված տղամարդը երգիչ Լեոնիդ Ուտյոսովի արտամուսնական կապից ծնված որդին է եղել: Դեպքի մանրամասները պարզելու համար կազմակերպվել է դատախազական ստուգում: