Լիոնել Մեսսին լքում է «Բարսելոնան»

Լիոնել Մեսսին չի համաձայնել իր աշխատավարձի 50 տոկոս կրճատմանը և չի կնքել նոր պայմանագիր «Բարսելոնայի» հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին լքել է իր հարազատ «Բարսելոնա» ակումբը։ Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ Մեսսին ավելի վաղ համաձայնել էր կնքել նոր պայմանագիր ֆուտբոլային ակումբի հետ, համաձայն որի` նրա աշխատավարձը պետք է 50 տոկոսով կրճատվեր։ Սակայն վերջում ֆուտբոլիստը հետ է կանգնել իր որոշումից։
Մեսսին կատալոնական ակումբում խաղում է 2003 թվականից։
Ի՞նչ մարտավարություն է դրսևորելու Բաչկովն առաջիկա մարտում. մարզիչը փակագծեր է բացում