Իշխան Սաղաթելյանը երկրորդ փորձից էլ չընտրվեց ԱԺ փոխնախագահ

Իշխան Սաղաթելյանն ԱԺ պատգամավորների անհրաժեշտ քվեները չստացավ։ Արդյունքները հայտարարելուց հետո ԱԺ-ն 20 րոպե ընդմիջման գնաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխխոսնակ չընտրվեց։ Նրա թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Սաղաթելյանը չի ընտրվել։
«Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր. կողմ են քվեարկել 49–ը, դեմ` 49-ը, իսկ անվավեր` 5»,–ասաց նա։
Արդյունքները հայտարարելուց հետո ԱԺ-ն 20 րոպե ընդմիջման գնաց բարձրախոսների հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով։
Նշենք, որ այսօր կայացել էր Սաղաթելյանի ընտրության առաջին փորձը. 53 կողմ, 50 դեմ, 1 անվավեր քվեներով Սաղաթելյանը չէր ընտրվել, քանի որ անհրաժեշտ էր առնվազն 54 քվե։ Այսպիսով, փոխխոսնակների բոլոր երեք թափուր տեղերն էլ համալրվեցին։
Հավելենք, որ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, օգոստոսի 3-ին և 4-ին էին ընտրվել այդ պաշտոններում։ Ընդդիմությունը, սակայն, չէր մասնակցել քվեարկություններին։
«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին