«Հուսով եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ժամանակներում». Զասը շնորհավորել է Փաշինյանին

Զասը բարձր է գնահատել ՀՀ ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում։ Նա ակնկալում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ձեզ մանդատ են տվել այս խնդիրներն իրականացնելու համար. Լուկաշենկոն ուղերձ է հղել Փաշինյանին
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, խնդրում եմ ընդունեք ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայկական հասարակության աջակցության մասին»,– նշված է ուղերձում։
Մյասնիկովիչը շնորհավորել է Փաշինյանին ու մաղթանք հղել նրան
Զասը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում։ Նա ակնկալում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Վրաստանի վարչապետն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
«Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի։ Հուսով եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ժամանակներում»,–եզրափակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք` հունիսի 20–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաշատ քվեները ստացավ։ Իսկ ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստի ժամանակ ՔՊ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկեց Փաշինյանի թեկնածությունը։ Նույն օրը Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։
«ՌԴ–ն պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին