ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում է

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան։ Տեղեկությունը հայտնում է iribnews.ir-ը:
ՌԱԴԻՈ
Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում միանշանակ մեծանալու է. ի՞նչ պետք է անի Հայաստանը
Նախատեսված է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի հետ, այնուհետև վարչապետը կմասնակցի Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը:
Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 18–ին։
Պայքարը ծավալվել էր Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի, երկու այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմիի, ինչպես նաև բարեփոխիչ և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:
Նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիին կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 62 տոկոսը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոնը:
Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար. Սաիդ Խաթիբզադե